Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությանն այսօր պայքարի մեջ կմտնեն 61, 74, 86 , 92 և 125 կգ քաշային ըմբիշները։
61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Ուկրանիան ներկայացնող Վոլոդիմիր Բուրուկովն է։
74 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը նույնպես պայքարը կսկսի որկավորման փուլից՝ գոտեմարտելով վրացի Ավթնադիլ Կենտչաձեի հետ։
86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանի մրցակիցը որակավորման փուլում հույն Գեորգիոս Սավուլիդիսն է։
125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի լատվիացի Դմիտրիս Միհալովսի հետ։
Հիշեցնեն, որ մրցումային առաջին օրվա արդյունքում այսօր բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը։