Բաթումում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայ ծանրորդներից առաջինը պայքարի մեջ մտավ 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ Պոկում վարժությունում նա ցույց տվեց 96 կգ արդյունք և նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում Իզաբելլան 3 մոտեցումներից կարողացավ կատարել միայն մեկը և գրանցեց 111 կգ արդյունք։
Երկամարտի 207 կգ արդյունքով Իզաբելլա Յայլյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
Տղամարդկանց 73 կգ քաշային կարգում վաղը պայքարի մեջ կմտնի Արմեն Գրիգորյանը։