Դեկտեմբերի 13 –ին Երևանում կսկսվի Եվրոպայի Արևելյան գոտու երկրների մինչև 15 տարեկան վոլեյբոլիստների առաջնության ընտրական մրցաշարը: Կմասնակցեն Ռուսաստանի,Ուկրաինայի,Բելառուսի,Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Լեհաստանի և Հայաստանի տղաների հավաքականները: Թիմերը բաժանված են երկու ենթախմբի: Տանտերերն ընդգրկված են առաջին ենթախմբում և կմրցեն Ռուսաստանի,Բելառուսի,Լատվիայի ,Լիտվայի թիմերի հետ:
Հաջողակները եզրափակիչի ուղեգիր կստանան և եկող մրցաշրջանում, 12 թիմերի հետ, կվիճարկեն արդեն մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալները:
Երևանում լավ խաղ ցուցադրելու նպատակով մեր հավաքականը Թբիլիսիում օրերս ընկերական մրցամարտեր անցկացրեց տեղի չորս թիմերի հետ,որոնցից երեքի նկատմամբ հաղթանակ տոնեց:
ՀԱՕԿ լրատվական բաժին