Սինքֆիլդի գավաթ. Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ

10:48 - 05 Օգո, 2017

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացքող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության երրորդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվել են ոչ ոքի արդյունքներ:

Լեւոն Արոնյանը միավորը կիսել է Սերգեյ Կարյակինի հետ: Հայ գրոսմայստերը 1.5 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում:

Արոնյանի հաջորդ մրցակիցը Վիշվանաթան Անանդն է:

 

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ