Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մարտի մեկին հրապարակած վարկանիշային աղյուսակում կրկին զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:
Արոնյանի ընթացիկ վարկանիշը, 2794 միավոր է:
Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (66-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (81-րդ, 2664):
Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2809), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ (2403):