Նախորդ տարեվերջին անցկացվեց Հայաստանի ձյուդոյի առաջնությունը: Նախկին Արաքս - Միկա մարզապալատում դեկտեմբերին տեղի ունեցած ստուգատեսին մասնակցեցին մեր բոլոր առաջատար մարզիկները: Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը լիարժեք պատկերացում կազմեց հայրենական ձյուդոյի մասին: Բացի այդ, մասնակիցների ընդհանուր պատրաստականությունը և գոտեմարտերի ընթացքը հուշեցին, թե ինչպիսին է մարզաձևի դրվածքը մարզերում և տեղերում աշխատող մարզիչների մասնագիտական աստիճանը:
Մրցավարտից հետո գլխավոր մարզիչը ճիշտ որոշում կայացրեց: Նա մեկամսյա դադար հայտարարեց, նպատակով , որպեսզի վնասվածք ունեցողները / իսկ նրանք քիչ չեն / կարողանան լիովին վերականգնել առողջությունը:
Հունվարը մոտենում է ավարտին և վերջնագծին է մոտենում նաև արձակուրդը:
Փետրվարի հինգին մայրաքաղաքում կտրվի Հայաստանի պատանեկան առաջնության մեկնարկը: Հաջորդը երիտասարդական ստուգատեսն է, որից հետո տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները միասնական ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: Այսքանը նոր մրցաշրջանի նախնական փուլի մասին: Ապա կհաջորդեն << անթիվ – անհամար >> ուսումնամարզական հավաքները, միջազգային պաշտոնական մրցումները,միջազգային ճամբարները, օլիմպիական միավորներ շնորհող եվրոգավաթները, մեծ մրցանակների խաղարկությունները: Իհարկե առանձնահատուկ կարևորություն ունի ապրիլի վերջերին Բուլղարիայում նշանակված Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: