Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ծանրամարտի տղամարդկանց առաջնության երկրորդ օրն էր: Մարզիկները մրցեցին 69 եւ 77 կգ քաշային կարգերում:
69 կգ. Հրայր Հովհաննիսյան (287 կգ), Ռոստամ Կարապետյան (286), Արտյոմ Զարգարյան (262 կգ):
77 կգ. Ժորժ Եղիկյան (310 կգ), Հենրիխ Խաչատրյան (292 կգ), Ազատ Հակոբյան (287 կգ):
Վաղը մրցահարթակ կմտնեն 85 եւ 94 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Շաբաթ օրը Հայաստանի առաջնությունը կավարտվի 105 եւ 105+ կգ քաշայինների պայքարով: