Իտալիայի Ռոզետո – դելի – Աբրուցո քաղաքում վաղը կմեկնարկի Եվրոպայի մինչև 22 տարեկան բռնքամարտիկների առաջնությունը:
ՀՀ վաստակավոր մարզիչներ Կարեն Աղամալյանը և Հարություն Նազարյանը ռինգ կուղեկցեն ութ տղաների և երկու աղջիկների: Նրանք են՝ 49 կգ քաշային կարգ՝ Սեյրան Եղիկյան, 52 կգ ՝ Ռուդոլֆ Գառբոյան, 56 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Ժորժիկ Մարության, 64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան, 69 կգ՝ Արմեն Մաշակարյան, 75 կգ՝ Վաղթանգ Հարությունյան, 81 կգ՝ Համբարձում Հակոբյան և 48 կգ՝ Գայանե Տեր Բարսեղյան , 57 կգ ՝ Անժելիկա Ստեփանյան: