Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը (10 մ), որտեղ հանդես են գալիս Հայաստանի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների հավաքականները: Հայ պատանի հրաձիգները մասնակցել են նաեւ երիտասարդների առաջնությանը: Մեր հրաձիգները չեն հաղթահարել որակավորման փուլը:
Օդամղիչ հրացան վարժության աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը, խոցելով 622,0 միավոր, զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը:
Օդամղիչ հրացան տղաների պայքարում Նարեկ Ադամյանը 20-րդն էր (618,1 միավոր), Հայկ Բաբայանը 23-րդը (617.3 միավոր), իսկ Վրեժ Թորոսյանը՝ 33-րդը (614,9 միավոր):
Երեկ պայքարի մեջ են մտել նաեւ մեծահասակները: Վազող թիրախ՝ 30+30 վարժությունում Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 545 միավոր, գրավել է 8-րդ տեղը:
Այսօր Հայկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը կմասնակցեն օդամղիչ հրացան երիտասարդների խառը թիմային վարժությանը, Բենիկ Խլղաթյանը հանդես կգա օդամղիչ ատրճանակ երիտասարդների վարժությունում, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ վազող թիրախ՝ խառը վազքում:
Մրցումային առաջին օրը Հայկ Բաբայանը, պատանիների առաջնության օդամղիչ հրացան վարժությունում զբաղեցնելով 5-րդ տեղը, Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել: