Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում անցկացրեց «Գոմել-2»-ի հետ եւ երկուսում էլ պարտություն կրեց` 2:6 եւ 0:3:
«Արարատը» 49 խաղից հետո 83 միավորով 14 թիմերի մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը: Հաջորդ տուրում «Արարատը» փետրվարի 19-ին կհյուրընկալվի «Վիտեբսկ-2»-ին:
Ավելի վաղ այս երկու թիմերի միջեւ անցկացված առաջին խաղն ավարտվել էր բելառուսների հաղթանակով՝ 5:2:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ