ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

12:37 - 02 Նոյ, 2021

Կազանի ջրային ձևերի մարզահամալիրում այսօր մեկնարկեց  Եվրոպայի լողի / կարճ ջրերում / առաջնությունը: 41 երկրների 405 մարզիկ –մարզուհիների թվում են Հայաստանի յոթ ներկայացուցիչներ: Այս մասին մրցավայրից հայտնեց վաստակավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը: Նա նաև տեղեկացրեց, որ եվրոպական ստուգատեսն առաջին անգամ անցկացվում է կարճ ՝ 25մ լողավազանում:

Մեր երկրից լողուղյակներում կմրցեն Արթուր  Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Եվա Կարապետյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ասատրյանը, Վարսենիկ Մանուչարյանը և Դավիթ Մարգարյանը: Նրանք հանդես կգան տարբեր լողաոճերում և տարածություններում: Այսօր  50 մ ազատ ոճում կմրցեն Եվան, Վարսենիկը և Արթուրը ՝ 100 մետրում:

 

Այլ նորություններ