Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը։
Հունիսի 23-ին պայքարի մեջ են մտել ձյուդոիստները։
Այս մարզաձևում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց պորտուգալացի Ժորժե Ֆերնանդեսին:
1/8 եզրափակչում Ֆերդինանդն ուժեղ գտնվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Մոգուշկովից։
Քառորդ եզրափակչում հայ ձյուդոիստը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ռուստամ Օրուջևի հետ և պարտվեց։
Կարապետյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի, որտեղ նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Խիդայադ Հեյդարովը:
Հաղթանակի դեպքում Կարապետյանը կստանա բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։