Փետրվարի 15-ից 18-ը Երեւանում կանցկացվի բասկետբոլի մրցավարական սեմինար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի եւ ՖԻԲԱ-Եվրոպայի հրավերով սեմինարը կվարի իսպանացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը:
Սեմինարի ընթացքում հայ մրցավարները կսպասարկեն նաեւ Հայաստանի մինչև 12-13 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպումները, որոնք կկայանան Օլիմպավանում:
Ֆերնանդո Գարսոնը փորձառու մրցավար է, որը վերջին տարիներին զբաղվում է մրցավարների վերապատրաստմամբ՝ համագործակցելով ՖԻԲԱ-ի և Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի հետ: