Ջիբլարթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Շարդուլ Գագարեին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ռամեշբաբ Պրագնանանդհայի հետ (երկուսն էլ՝ Հնդկաստան):
Արոնյանը վեց տուրից հետո 4.5 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը, Մկրտչյանը 3.5-ով՝ 86-րդ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի