Երևանի «Ակվալենդ» մարզաառողջարանային համալիրի լողավազանում անցկացվել է սինքրոն լողի հանրապետական առաջնությունը, որին մասնակցել են 20 մարզուհիներ: Զուգալող ծրագրում հաղթել է Սրբուհի Մարտոյան-Մերի Մարտոյան զույգը, 2-րդ տեղն է գրավել Միլենա Արսենյան-Սուսաննա Աֆյան զույգը, իսկ 3-րդ տեղը՝ Մերի Գաբրիելյան-Մարիամ Անդրեասյան զույգը:
Մենալող ծրագրում չեմպիոնի կոչումը նվաճել է Մերի Մարտոյանը, երկրորդ հորիզոնականում Միլենա Արսենյանն էր, լավագույն եռյակը եզրափակել է Սուսաննա Աֆյանը: Բոլոր մրցանակակիրների անձնական մարզիչն է սինքրոն լողի Հայաստանի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը:
Լուսանկարը` stanforddaily.com: