Հրաձգության Հայաստանի տարիքային հավաքականները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Մյունխենի միջազգային մրցաշարով: Այս օրերին հրաձիգները մարզումներ են անցկացնում Երեւանում.
«Մեր հիմնական նպատակն է Եվրոպայի առաջնությանն ընդառաջ լավ մարզավիճակ եւ փորձ ձեռք բերել: Այս տարի աշխարհամասի առաջնությունը հատկապես կարեւոր է մեր պատանիների համար, քանի որ խաղարկվելու են Բուենոս Այրեսի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Մյունխենում ատրճանակ զենքաձեւում Հայաստանը կներկայացնի միայն մեկ հրաձիգ՝ Բենիկ Խլղաթյանը, իսկ հրացան զենքաձեւում՝ Հրաչ Բաբայանը, Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը, Մարիամ Միքայելյանն ու Ալլա Պողոսյանը:
Մրցաշարը կկայանա հունվարի 24-ից 27-ը: