Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում տնային երկու հանդիպում անցկացրեց «Յունիորի» հետ, որից առաջինում խոշոր հաշվով պարտություն կրեց՝ 2:9, երկրորդ խաղն ավարտեց ոչ-ոքի՝ 0:0:
«Արարատը» 38 խաղից հետո 71 միավորով 14 թիմերի մեջ զբաղեցնում է վեցերորդ տեղը: Ակումբների մեծամասնությունը երկու խաղ ավելի է անցկացրել:
Հաջորդ հանդիպումներում «Արարատը» կհյուրընկալվելի «Նեման-2-ին» հունվարի 21-ին եւ 22-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ