<< Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի նոր ղեկավար հավանաբար կդառնա օլիմպիական ավանի գյուղապետ Սաբուրո Կավաբուտին: Այս մասին հայտնել է TBS հեռուստաալիքը: Նա 84 տարեկան է, նախկին ֆուտբոլիստ և Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահի խորհրդականն է:
Վաղը տեղի կունենա կազմկոմիտեի գործկոմի նիստը և ամենայն հավանականությամբ որոշումը կկայացվի:
Կազմկոմիտեի գործող նախագահ Յոսիրո Մորին հայտնվել է սկանդալի կենտրոնում, քանզի ասել է, որ մարզական կազմակերպություններում և ֆեդերացիաներում կանանց թվի աճը հանգեցնում է միջոցառումների ձգձգման: Կանայք չափազանց երկար են խոսում և նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում ինչ-որ բան ասել: Դրանից հետո կազմկոմիտեի ղեկավարը ներողություն է խնդրել իր խոսքերի համար: Նրան դատապարտել են բազմաթիվ կազմակերպություններում: