Տոկիոյում 2021թ. անցկացվելիք 32 –րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) է ներկայացրել մրցումների ձևաչափը պարզեցնելու ծրագիր, որը կխնայի 284 մլն դոլար:
Ճապոնական կողմն առաջարկում է 10-15% -ով կրճատել պատվիրակությունների և ՄՕԿ-ի պաշտոնյաների թիվը։
Կազմկոմիտեի ներկայացուցիչների կարծիքով Տոկիոն օրինակ կծառայի << հետկորոնավիրուսային դարաշրջանում >> մարզական միջոցառումների կազմակերպման առումով:
Հայտնի է դարձել նաև, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն կդառնա կազմկոմիտեի պատվավոր գլխավոր խորհրդականը: