London Chess Classic. Լեւոն Արոնյանի ոչ-ոքիների շարքը չի ավարտվում

11:41 - 10 Դեկ, 2017

Լոնդոնում շարունակվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը յոթերորդ անընդմեջ ոչ-ոքին արեց այս անգամ ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:

Յոթերորդ տուրի արդյունքները. Յան Նեպոմնյաշչի – Վիշվանաթան Անանդ՝ 1:0, Մագնուս Կարլսեն  - Մայքլ Ադամս՝ 1:0, Սերգեյ Կարյակին – Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0:1, Լեւոն Արոնյան – Հիկարու Նակամուրա, Ֆաբիանո Կարուանա – Ուեսլի Սո՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1-2. Նեպոմնյաշչի, Կարուանա՝ 4.5-ական միավոր, 3-4. Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 4-ական, 5-7. Արոնյան, Նակամուրա, Սո՝ 3.5-ական, 8-10. Անանդ, Կարյակին, Ադամս՝ 2.5-ական:

Այսօր ութերորդ տուրում միմյանց հետ կխաղան Ադամս – Արոնյան, Կարլսեն – Նեպոմնյաշչի, Նակամուրա – Կարուանա, Վաշյե-Լագրավ – Անանդ, Սո – Կարյակին զույգերը:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ