Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունում այսօր մրցումային վերջին օրն էր։ Հրաձիգները մրցեցին օդամղիչ ատրճանակ եւ վազող թիրախ՝ խառը վազք վարժություններում։
Մրցանակային տեղեր զբաղեցրին հետեւյալ հրաձիգները.
Օդամղիչ ատրճանակ տղաներ 60 կրակոց. Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, Երեմ Եղիազարյան:
Օդամղիչ ատրճանակ աղջիկներ 40 կրակոց. Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան, Աստղիկ Մխիթարյան:
Վազող թիրախ՝ խառը վազք, տղաներ 2x20 կրակոց. Հովհաննես Մարգարյան, Հովհաննես Աբրահամյան, Դավիթ Աբաջյան:
Վազող թիրախ՝ խառը վազք, աղջիկներ 2x20 կրակոց. Լիլիթ Մկրտչյան, Սաթենիկ Մեժլումյան, Գոհար Վարդանյան:
Մրցաշարի արդյունքներով կձեւավորվեն Հայաստանի տարիքային հավաքականները։