Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր

17:57 - 01 Դեկ, 2017

Ծաղկաձորում ավարտվեց «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Գլխավոր A խմբում (69 մասնակից) 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթեց ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին:

Հինգ շախմատիստ վաստակեց 6.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ խորվաթ Մարին Բոսիոսիչը, բրոնզը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:

B խմբում 9 հնարավորից վաստակելով 7.5-ական միավոր, մրցանակային եռյակը կազմեցին հայաստանցի շախմատիստներ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը եւ Գոռ Սեյրանյանը:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ