Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրում ավարտվեց ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը:
Երեք օր շարունակ պատանեկան 6 թիմեր՝ «Նեպտուն», «Դելֆին», «Տիտան», «ORWP-Երևան», «Արմադա», «Արմադա-2», վիճարկեցին լավագույնի տիտղոսը: Եզրափակչում մրցեց «ORWP-Երևան»-«Արմադա» զույգը: Գերազանց հանդես եկավ «Արմադա» թիմը և հաղթեց 16-5 հաշվով: Լավագույն եռյակը եզրափակեց «Տիտան»-ը:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը կատարեց Հայաստանի ջրագնդակի դաշնության նախագահ Ռուբեն Հակոբյանը, իսկ եզրափակիչ հանդիպմանը հետևեց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին
Լուսանկարներն` այստեղ: