Շաբաթ եւ կիրակի կայացան բասկետբոլի Ա լիգայի Հայաստանի առաջնության չորրորդ տուրի հանդիպումները։
Առաջին խաղում ՖԻՄԱ-ն լարված պայքարում 95։87 հաշվով առավելության հասավ «Արթիկի» նկատմամբ։ «Ուրարտուն» խնդիրներ չունեցավ «Ինժեների» հետ խաղում։ «Ուրարտուի» բասկետբոլիստները վստահ հաղթանակ տարան 73։52 հաշվով։ Չորրորդ տուրի վերջին խաղում, քիչ առաջ «Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ զիջեց «Արցախին»՝ 63։89։
Մրցաշարային աղյուսակում կրկին երկիշխանություն է։ ՖԻՄԱ-ն ու «Արցախը» կիսում են առաջին հորիզոնականը:
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի