Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Նիդեռլանդների թիմին:
Ի պատասխան Սերգեյ Մովսեսյանի պարտությանը, Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը վերջին երկու խաղատախտակների առջեւ հաղթանակ գրանցեցին: Հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի