Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելու համար Ճապոնիայում մայիսի 5 –ին , 47 ժամվա ընթացքում , հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն:
Խնդրագիրն ուղղված է միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, որի այցը Ճապոնիա սպասվում է մայիսի 17-ին, միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին:
Նշվում է, որ ՄՕԿ-ը, IPC- ն, Տոկիոյի կառավարությունը և վարչակազմը փորձում են բռնի կերպով անցկացնել օլիմպիական խաղերը: Մինչդեռ ոչ միայն Տոկիոյում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսի համաճարակը դեռ տարածվում է:
Պատվաստումը դեռևս որոշիչ գործոն չէ հիվանդության տարածումը կասեցնելու համար:
Ստորագրահավաքը սկսել է հասարակական և քաղաքական գործիչ Քենդզի Ուցունոմիան: