Անթալիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Տոնի Գալստյանը (69 կգ) դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից:
Հոկտեմբերի 24-ին քառորդ եզրափակչի համար մենամարտում մեր բռնցքամարտիկը հանդիպեց Բելառուսի ներկայացուցիչ Պավել Միխայլյուկին: Չնայած Գալստյանի բացահայտ առավելությանը, մրցավարներն անհասկանալի կերպով հաղթանակը շնորհեցին մրցակցին:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի համար պայքարը կշարունակի միայն Էրիկ Թոխյանը (49 կգ), որն այսօր քառորդ եզրափակչում հաղթելու դեպքում առնվազն բրոնզե մեդալ կապահովի:
Աղբյուրն ու լուսանկարը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի