ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

11:17 - 08 Ապր, 2024

Ավարտվեց Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունը:

Երկրի չեմպիոնի կոչումը նվաճեց «Ֆոքսիսը», որը եզրափակիչում խոսուն հաղթանակ տարավ «Հատիսի» նկատմամբ / 73 : 50 /:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ Մերի Գրիգորյանը (Ֆոքսիս): Նա վաստակեց  18 միավոր:  

Բրոնզե մեդալի համար մրցավեճի բռնվեցին «Բազեն»  և  «Գյումրին »: Այդ խաղում մրցակիցների ուժերը հավասար չէին:  «Բազեի »  մարզուհիները խոշոր հաշվով հաղթեցին գյումրեցիներին /  78:48 / և դարձան երրորդ մրցանակակիրներ:  

Հանդիպման  դիպուկ  բասկետբոլիստը Էլեն Համբարձումյանն էր (Բազե), որը իր հաշվին գրանցեց  28 միավոր:

 

 

Այլ նորություններ