Հայաստանի շախմատիստները զբաղեցրին 2-րդ եւ 3-րդ տեղերը Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի երկրորդ փուլում

19:02 - 15 Հոկ, 2017

Ջերմուկում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի երկրորդ փուլը: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցեց յոթ երկրի 12 շախմատիստ: Հայաստանը ներկայացրին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը եւ Մամիկոն Ղարիբյանը:

Մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն՝ 11 հնարավորից վաստակելով 10  միավոր: 8.5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց Շանթ Սարգսյանը, բրոնզե մեդալակիր դարձավ Արամ Հակոբյանը՝ 7.5:

Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով յոթերորդ տեղում է:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ