Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը կպայքարեն եզրափակչում։
Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ տեղ ապահովելով եզրափակչում։ Նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 14.433 միավոր եւ 8-րդ տեղով անցել եզրափակիչ։ Օղակներում Վահագն Դավթյանը 14.433 միավորով 16-րդ հորիզոնականում է։ Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից։
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մեր երկիրը մասնակից ունի։