Հայաստանի սուսերամարտի գլխավոր հավաքականը առաջիկայում կհամալրեն օժտված մարզիկ – մարզուհիներ: Այս մասին վկայեց Նորագավիթում անցկացված ՀՀ երիտասարդական առաջնությունը:
Մարտուղյակներում լարված ու դիտարժան մենամարտեր եղան: Իսկ հաղթողներ դարձան խոցասուսերակիրներ, երևանցիներ Գագիկ Դավթյանը, Անահիտ Նավասարդյանը, ճկասուսերակիրներ Բորիս Դադայանը, գյումրեցի Ասյա Մնոյանը և վերջինի համաքաղաքացի, թրասուսերակիր Արման Գալստյանը:
Անահիտ Նավասարդյանը մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի կազմակերպելիք հինգօրյա ուսումնարզական հավաքի կմասնակցի Իտալիայում: Այնուհետև նրան կմիանա ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը և այդ երկյակը հանդես կգա փետրվարի 21 –ին Նապոլիում սկսկվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: