ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԿԱՆ

16:17 - 23 Դեկ, 2022

<< Դինամո >>  մարզադահլիճում անցկացվեց նաև Հայաստանի ազատ ըմբշամարտի առաջնությունը: Մասնակցեցին ավելի քան 80 մարզիկներ:

Երկրի չեմպիոն դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մհեր Քոչարյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (80 կգ), Իգոր Սարկիսյանը (92 կգ) և  Խաչատուր Խաչատրյանը (96 կգ):

Ամանորի տոներից հետո, հունվարի 8 –ին, Ծաղկաձորում տարվա առաջին ուսումնամարզական հավաքը կսկսի մեր հավաքականը: Այն կհամալրեն նաև  առաջնությունում աչքի ընկած նոր անուններ, որոնք ներկայացնում են հիմնականում 57 կգ, 61 կգ, 65 կգ և 70 կգ քաշային կարգերը:

Նոր մրցաշրջանը հագեցած կլինի միջազգային բազմաթիվ մրցաշարերով: Կարևորվելու են հատկապես օլիմպիական վարկանիշային ստուգատեսները: Իհարկե, հավաքականի մարզիչները և ըմբիշները մեծ ցանկություն ունեն առավելագույն քանակի արտոնագրեր վաստակել: Դրա նախադրյալները կան: Չէ որ ավարտվող մրցաշրջանում գլխավոր  մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի սաները բազում հաղթանակներ են  տարել միջազգային մրցագորգերի վրա:

 

Այլ նորություններ