Երեւանում ընթացող «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի երեք տուր արդեն խաղացվել է: Միանգամից յոթ շախմատիստ, այդ թվում Հայաստանի երեք ներկայացուցիչ ունի հարյուր տոկոսանոց արդյունք:
Հայաստանի շախմատիստներից երեքական միավոր վաստակել են Կարեն Գրիգորյանը (1-ին տեղ լրացուցիչ ցուցանիշներով), Արման Միքայելյանը (2-րդ) եւ Արտաշես Մինասյանը (4-րդ): Միջազգային վարպետ Արման Միքայելյանը երրորդ տուրում հաղթանակ տարավ մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկի (2638) նկատմամբ:
Միքայելյանի վարկանիշն այժմ 2474 է: Հայաստանցի շախմատիստն ավելի վաղ լրացրել էր գրոսմայստերի նորմա, եւ հենց նրա վարկանիշը հասնի 2500-ի, Արմանը միանգամից կստանա շախմատային ամենաբարձր կոչումը:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի