Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկնարկային օրը եզրափակչի մեկ մասնակից ունեցավ:
50 կգ քաշային կարգում Կարեն Զուրաբյանը, նախնական գոտեմարտերում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, մտել է եզրափակիչ:
Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի սանն այսօր երեկոյան ոսկին վիճարկելու է ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ գոտեմարտում: