Մոսկվայի << Մեծ մրցանակ >> անունը կրող գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում գոհացնող մրցելույթներ ունեցավ Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Յուլիա Վոդոպյանովան։ 40 մասնակիցների պայքարում նա գնդակ և գուրզեր առարկաներով մրցաձևերում մտավ եզրափակիչ ` ուժեղագույն ությակ: Վճռական փուլում նա նույնպես վստահ մրցելույթներ ունեցավ և գրավեց հաջորդաբար հինգերորդ և վեցերորդ տեղերը:
Մրցավարական հանձնախմբում աշխատող, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն ասաց, որ Յուլիան մարտ և ապրիլ ամիսներին կմասնակցի իրար հաջորդող օլիմպիական վարկանիշային չորս մրցաշարերի և Կիևում` մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը : Եթե սայթաքումներ չլինեն, ապա նրա ունակությունները լիովին կբավարարեն լուծելու օլիմպիական ուղեգիր ստանալու հարցը:
Մոսկովյան ստուգատեսին զուգահեռ անցկացված << Գազպրոմի >> սահմանած մրցանակների խաղարկությունում, 40 մասնակիցների մրցավեճում, մեր Յասմինա Աղագուլյանը գրավեց 16 –րդ տեղը:
Կրտսեր մարզուհիների թիմային մրցումներում Անժելիկա Կարախանյան - Միլանա Գևորգյան երկյակը, քսան երկրների մասնակիցների պայքարում, տեղ գտավ աղյուսակի 14 - րդ հորիզոնականում: