Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց 1/8 եզրափակչում

21:36 - 12 Սեպ, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ այսօր կայացած առաջին պարտիայում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ:

Վաղը կայանալիք երկրորդ պարտիայում հայաստանցի շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով:

 

Աղբյուրն ու լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ