Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան / AIBA / երկարաձգել է պայմանագիրը թեստավորման միջազգային գործակալության / ITA / հետ և մայրցամաքային ֆորումների շրջանակներում կանցկացնի հակադոպինգային կրթության լայնածավալ ծրագիր
Փաստաթուղթը ստորագրել են AIBA- ի նախագահ Ումար Կրեմլյովը և ITA- ի գործադիր տնօրեն Բենջամին Կոեն։
Գործընկերությունը երկարաժամկետ կլինի: Նպատակն է բռնցքամարտը ամբողջովին դարձնել դոպինգից ազատ և մաքուր մարզաձև:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առնվազն չորս սեմինար անցկացնել ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների, մարզիկների և մարզիչների համար: