Համբուրգում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը տարվա գլխավոր ստուգատեսում մեկնարկեց երկրորդ շրջանից եւ առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Բեկդաուլետ Իբրահիմովի նկատմամբ։
Վաղը 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը կանցկացնի երկրորդ մենամարտը՝ մրցելով ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովի հետ: