Կիպրոսում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլը: F խմբի մրցաշարի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 5:1 հաշվով հաղթել է Կիպրոսի չեմպիոն«Անորտոսիսին»:
Մեր թիմի կազմում երկու անգամ աչքի է ընկել Գարեգին Մաշումյանը, մեկական գոլ խփել են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Դոքմանյանը եւ Սերգեյ Լոգինովը:
Խմբի մյուս խաղում Մոլդովայի «Կլասիկը» 7:4 հաշվով հաղթել է Ուելսի «Ռեքսեմին»:
Օգոստոսի 24-ին «Լեոն» կհանդիպի «Կլասիկ»-ին: Ընտրական խմբերի ութ հաղթողները կանցնեն հաջորդ փուլ:
Աղբյուրն ու լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի