Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:
Հավաքելով 41 միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը:
30 միավորով երկրորդ հորիզոնականում է «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը:
22 միավորով երրորդ տեղում է «Ուրարտուի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն: