Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր տեղի ունեցավ տղամարդկանց բասկետբոլի աշխարհի 2027թ. առաջնության նախընտրական առաջին փուլի վիճակահանությունը:
Հանդիպումները կմեկնարկեն 2024թ․ փետրվարից։
Տասը երկրների հավաքականներ / Հայաստան, Ռումինիա, Շվեյցարիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Կոսովո, Նորվեգիա, Իռլանդիա, Ալբանիա և Ադրբեջան / կմասնակցեն առաջին փուլի խաղերին
Թիմերը բաժանվել են երեք խմբի: Առաջին խմբում հանդես կգա չորս, մյուս երկուսում՝ երեքական թիմ: Մրցակիցները միմյանց կհանդիպեն փոխայցելությունների մրցակարգով:
Երկրորդ փուլ կանցնեն խմբերում առաջինը, ինչպես նաև՝ խմբերում երկրորդ լավագույն արդյունք ցույց տված թիմերը:
ՖԻԲԱ Եվրոպայի խորհրդի որոշումով Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չընդգրկվեցին նույն խմբում։
Վիճակահանությամբ, խմբային մրցաշարում, Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ավստրիայի և Ալբանիայի ընտրանիները՝ հետևյալ ժամանակացույցով.
2024 թ․ փետրվարի 19-27
2024 թ․ նոյեմբերի 18-26
2025 թ․ փետրվարի 17-25
Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025թ․ հունիսից։