Լևոն Արոնյանը շախմատի բլից առաջնությունում զբաղեցրեց 11-րդ տեղը

10:32 - 15 Հոկ, 2015

Շախմատի աշխարհի բլից առաջնությունում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 11-րդ տեղում:

Արոնյանը անցկացրած 21 պարտիաներում հավաքեց միայն 13,5 միավոր: Բլից շախմատում լավագույնը ռուս Ալեքսանդր Գրիշչուկն էր (15,5 միավոր): 15-ական միավոր հավաքեցին Մաքսիմ Լագրավը և Վլադիմիր Կրամնիկ և կիսեցին երկրորդ, երրորդ տեղերը:

Հայաստնի հավաքականի մյուս անդամները ևս մասնակցում էին աշխարհի բլից առաջնությանը:Տիգարն Պետրոսյանը` 27-րդն էր, Հրանտ Մելքումյանը 31-րդը և Սերգեյ Մովսիսյանը` 46-րդը:

 

Լուսանկարը՝ աշխարհի առաջնության պաշտոնական էջից

Այլ նորություններ