Երեւանում ընթանում է շախմատի Հայաստանի առաջին խմբի (շրջանաձեւ մրցակարգ, 13 տուր) առաջնությունը, որին մասնակցում է 14 շախմատիստ, այդ թվում երեք գրոսմայստեր եւ յոթ միջազգային վարպետ:
Յոթ տուրից հետո 5 միավորով առաջատարը Տիգրան Հարությունյանն է: Դավիթ Շահինյանը եւ Շանթ Սարգսյանը 4.5-ական միավորով բաժանում են 2-ից 3-րդ տեղերը: Առաջնությունը կավարտվի օգոստոսի 22-ին:
1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան հանդես գալու Հայաստանի բարձրագույն խմբի 78-րդ առաջնությունում:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի