Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական վերջին հավաքը:
«Մեր այս հավաքի հիմնական և առաջնային նպատակը Եվրոպայի վարկանիշային առաջնությանը բավականին լավ նախապատրաստվելն է: Հիմնական շեշտը դնելու ենք Եվրոպայի առաջնությունում լավագույնս հանդես գալու վրա»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 10 հրաձիգ թե մեծահասակների հավաքականից և թե երիտասարդական ընտրանուց:
Հավաքը մեկնարկում է փետրվարի 8-ին և կեզրափակվի 22-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին