Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած ըմշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը նվաճել էր մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ ամփոփեց արդյունքները.
«Ընդհանուր առմամաբ մեր թիմը լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: 50 կգ քաշային կարգում Կարեն Զուրաբյանը կարող էր ոսկե մեդալ նվաճել: Վերջին վայրկյաններին նա 3:6 հաշվով պարտվում էր: Երկու անգամ երկու միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները հաշվեցին միայն մեկը եւ Կարենը 5:6 հաշվով զիջեց ադրբեջանցուն:
55 կգ քաշում բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակչում ռուս ըմբիշին հաղթում էր 9:0 հաշվով: Սակայն, նա էլ չի կարողանում բացատրել պատճառը, թե ինչու գոտեմարտի վերջում անհասկանալի միավորներ տվեց մրցակցին եւ 9:10 հաշվով պարտվեց: Նա զրկվեց ոսկե մեդալի համար պայքարից, սակայն կարողացավ երրորդ տեղը գրավել:
Գեւորգ Մխեյանը (66 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (96 կգ) նույնպես բրոնզե մեդալ նվաճելու շանս ունեին: Սակայն, երրորդ տեղի համար գոտեմարտում մեր տղաները չկարողացան հաղթել:
Մյուս ըմբիշների մասին կարող եմ ասել, որ հանդես եկան իրենց հնարավորություններից ավելի ցածր»,- Ավետիք Վարդանյանը: