ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ իրենք ուշադիր հետևում են առողջապահության համաշխարհային կազամակերպության առաջարկություններին: Միաժամանակ չեն կարող անտեսել որակավորման մրցաշարերի հետ կապված խնդիրները: Գիտակցում են, որ խաղերը վտանգի տակ են: Բայց դեռևս չորս ու կես ամիս կա և այդ ժամանակահատվածը պետք է արդունավետ օգտագործել, որպեսզի հնարավոր լինի խաղերի անցկացումը:
Հիշեցնենք, որ միմյանց են հաջորդում տարբեր մարզաձևերի միջազգային օլիմպիական վարկանիրշային մրցաշարերի հետաձգումներն ու չեղարկումները:
Օլիմպիական խաղերի կայացման հարցում շատերն են տեսակետներ արտահայտել: Խոսել է նաև ԱՄՆ –ի նախագահ Դոնալդ Թրամպը: Նա կարծում է, որ նպատակահարմար չէ խաղերը անցկացնել առանց հանդիսականի:Կարելի է օլիմպիական մարզահանդեսը տեղափոխել 2021թ.:
Ճապոնիայի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան իր հերթին շեշտել է, որ իրենց երկրի իշխանությունները կանեն ամեն ինչ, որ օլիմպիական խաղերն ընթանան ըստ ժամանակացույցի:
32 – րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 132 օր: