Դանիայի Հենեկ քաղաքում մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` Հրաչյա Շաբոյանը: Նա Հայաստանի միակ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է: Հրաչյան այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ մարզվում հոր գլխավորությամբ:
Եվրոպայի առաջնությունում Շաբոյանը հանդես կգա խմբակային վազք մրցաձեւում (120 կմ):
Լուսանկարը` Հրաչյա Շաբոյանի անձնական արխիվից