Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:
Այսօր Հայաստանի հաշվարկին երրորդ բրոնզե մեդալը բերեց 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը: Երրորդ տեղի համար գոտեմարտում Սամվելը 7:0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ցվետան Սիրաշկիին:
Բոսնիա եւ Հերցեգովինայում, ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի սաներն ընդհանուր առմամբ նվաճեցին երեք բրոնզե մեդալ: