Չմշկորդների միջազգային միությունը / ISU / չեղյալ է հայտարարել 2020թ․ գեղասահքի, շորթ- տրեկի և սինքրոն սահքի աշխարհի առաջնությունները ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Որոշումն ընդունվել է առցանց տեսակոնֆերանսի ընթացքում։
Հաշվի առնելով COVID-19 ճգնաժամի անորոշ զարգացումը և դրա ազդեցությունը միջազգային մարզական իրադարձությունների վրա, ISU –ի խորհուրդը ապրիլի 28-ին կանցկացնի ևս մեկ նման հանդիպում ՝ քննարկելու մրցումների օրացույցի հետագա սցենարները ՝ անորոշությունները նվազագույնի հասցնելու համար։