Պատանի ձյուդոիստներն անհաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում

15:42 - 03 Հուլ, 2017

Լիտվայի Կաունաս քաղաքում հունիսի 30-ից հուլիսի 2-ը կայացել է ձյուդոյի  պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Հայ ձյուդոիստներն անհաջող են հանդես եկել աշխարհամասի առաջնությունում: Միայն 50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ մնացած մարզիկները դուրս են մնացել հետագա պայքարից:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են ութ տղա եւ մեկ աղջիկ:

 

Լուսանկարը` Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի

Այլ նորություններ